Լիբերիայում բուժվել է «Էբոլա»-ով վարակված վերջին հիվանդը. տեսանյութ
                        Լիբերիայում հիվանդանոցից դուրս  է գրվել այն հիվանդը, որը երկրում վերջինն էր վարակվել «Էբոլա»-ով: 58-ամյա Բեատրիս Յարդոլոն, որը հիվանդանոցում անցկացրել է  երկու շաբաթ,  անգլերեն լեզվի ուսուցչուհի է: 
Եթե առաջիկայում Լիբերիայում «Էբոլա»-ով վարակվածության դեպք չգրանցվի, ապա երկիրը պաշտոնապես վիրուսից ազատված  կհայտարարվի: Վերջին13 օրում վարակվածության դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, իշխանությունները բնակիչներին հորդորում են հետեւել անվտանգության կանոններին: 
Հիշեցնենք, որ Աֆրիկայի երեք երկրներում վիրուսի զոհ է դարձել մոտ 10 հազար մարդ: Ի տարբերություն Լիբերիայի, Սյերա-Լեոնեում վերջին շաբաթում 132 վարակված է հայտնաբերվել:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


