«Էբոլա»-ի դեմ պայքարի նոր միջոց՝ Լիբերիայում
                        «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը, «Էբոլա»-ի դեմ պայքարի ծրագրի շրջանակում, Լիբերիայում օգնության կենտրոններ է բացում: 
Առաջին այդպիսի կենտրոնում ստեղծվել են հատուկ առանձնացված գոտիներ՝ առողջ բնակիչների ստուգման եւ արդեն իսկ վարակվածներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: 
Հաստատությունը չի փոխարինի վարակի դեմ պայքարի մասնագիտացված բուժկենտրոններին, սակայն  կօգնի ժամանակին ախտորոշել: 
Լիբերիայում 65 այդպիսի կենտրոն  կբացվի: Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Լիբերիայում վիրուսի տարածման տեմպը կսկսում  է թուլանալ, թեեւ զոհերի մեծ մասն այդ երկրում է գրանցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

