211652_close_icon
views-count604 դիտում article-date 10:17 02-02-2015

Լիբերիայում կփորձարկվի «Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը

Այսօրվանից հյուսիսային Աֆրիկայում գտնվող Լիբերիայում առաջին անգամ մեծ մասշտաբներով կփորձարկվի «Էբոլա»-ի դեմ պատվաստանյութը: Դրանք տարվել են Լիբերիա խիստ գաղտնի պայմաններում: Սպասվում է, որ GSK и Merck ընկերության պատվաստանյութերի փորձարկմանը կմասնակցի մոտ 30.000 կամավոր: Անցյալ տարվա ընթացքում «Էբոլա» համաճարակի տարածման հետևանքով աշխարհում մոտ 9000 մարդ է մահացել: Նրանց մեծ մասը Գվինեայից, Սիերա-Լեոնեից և Լիբերիայից էին: Ի դեպ, որոշ ժամանակ առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել էր, որ «Էբոլա» համաճարակն արդեն նահանջում է:

Նմանատիպ նյութեր