Ֆրանսիայում մինչև տարեվերջ ջիհադիստների եռակի աճ են կանխատեսում
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ մինչև 2015 թվականի վերջը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը միացող եվրոպացիների թիվը կհասնի 10 հազարի: Այս մասին հաղորդել է iTele հեռուստաալիքը:
Վալսի խոսքով՝ ներկա պահին Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի շարքերում եվրոպական երկրների շուրջ 3000 քաղաքացի է կռվում:Իսկ այս տարի Ֆրանսիայի մոտ 1400 քաղաքացիներ մտադիր են միանալու ահաբեկիչներին: