6644 դիտում
20:52 26-07-2017
Մինչև տարեվերջ ունենալու ենք էլեկտրաէներգիայի արտահանման մինչև 20% աճ. Հայկ Հարությունյան
«Տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլև որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արևային վահանակներով համակարգերի առաջարկը: Այսինքն` ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն, անդրադառնալով արևային վահանակների տեղական արտադրությանը:
Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հայտարարվել է 55 Մգվ արևային կայանի կառուցման համար մրցույթ, ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն:
«Մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերություններ: Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան և հայտարարված մրցույթին մասնակցեն»,- ասաց նա և նշեց, որ մրցույթը կավարտվի 2018 թվականի առաջին եռամսյակում:
Փոխնախարարն տեղեկատվություն տրամադրեց նաև էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման ծավալների մասին:
«Այս կիսամյակում համեմատած անցած կիսամյակի ունենք էլեկտրաէներգիայի արտադրության 4,9 տոկոս աճ, ներմուծումը գրեթե նույնն է մնացել`1,8 տոկոսով է ավելացել, արտահանումը ռեժիմների հետ կապված մի քիչ նվազել է, բայց դա կոմպենսացվելու է մինչև տարեվերջ և մեր կանխատեսումներով մինչև տարեվերջ առնվազն ունենալու ենք մինչև 20 տոկոս էլեկտրաէներգիայի արտահանման աճ»,- ասաց նա:
Նմանատիպ նյութեր
1730 դիտում
20:54 05-04-2014
Մինչև տարեվերջ «Գազպրոմ»-ին ունեցած Ուկրաինայի պարտքը կհասնի մինչև 5-6 մլրդ դոլարի
Այս բաժնից
934 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
661 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
871 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով