Քաբուլում ահաբեկիչները հարձակվել են հեռուստակայանի վրա. կան զոհեր և վիրավորներ
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող «Շամշադ» հեռուստաընկերության գրասենյակի գրասենյակը ահաբեկիչների կողմից ենթարկվել է զինված հարձակման։ Այդմասին հաղորդել է տեղի 1TV հեռուստաալիքը։
Այսօր առավոտյան ահազանգէ ստացվել, որ Քաբուլում ահաբեկչական պայթյուն է որոտացել, ինչին հետևել է փոխհրաձգությունը։
«Շամշադ» հեռուստաընկերության աշխատակցի խոսքով՝ սպանվել են իր գործընկերներից մի քանիսը, կան նաև վիրaվորներ։
Անվտանգության ուժերի աղբյուրի խոսքով՝ պայթյունն իրակնացրել է մահապարտ-ահաբեկիչը, ինչից հետո ոստիկանական համազգեստով 2 հոգի մտել են շենք։