ԻՊ-ը ստանձնել է Քաբուլում ՆԱՏՕ-ի շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը
ԻՊ-ն հայտարարել է, ստանձնում է Քաբուլում ՆԱՏՕ-ի շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters-ը ` Amaq լրատվական գործակալության հղումով:
Ահաբեկչական խմբավորման հայտարարության մեջ ասվում է, որ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի է դրել, երբ ՆԱՏՕ-ի շարասյունն անցնելիս է եղել ԱՄՆ դեսպանատան կողքով: Ասվում է նաև, որ 8 ամերիկացի զինվոր է մահացել: