Պուտինը մարտահրավեր է Եվրոպայի և ՄԱԿ-ի համար. Frankfurter Allgemeine
Ադամ Միխնիկը, ով հանդիսանում է Gazeta wyborcza-ի գլխավոր խմբագիրը, գերմանական Frankfurter Allgemeine պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ «Մինսկ-2» հանդիպումը դատապարտված է ձախողման, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է մեր ժամանակների Մուսոլինի:
«Ցավոք, մինսկյան համաձայնագիրը ձախողվել է դեռ փետրվարի 12-ից: Անջատողականները խախտում են այն գրեթե ամեն օր. Ուկրաինայի արևելքում մարտերը շարունակվում են: Ռուսները բացահայտորեն հասկանալ են տալիս, որ չեն ուզում պահպանել հրադադարը և անում են այն, ինչ ուզում են, քանի որ վստահ են իրենց իրավասության մեջ: Պուտինից եկող սպառնալիքը պահանջում է ադեկվատ պատասխան: Պահանջելով Ուկրաինայի ֆեդերալացում՝ Ռուսաստանը ցանկանում է այդ երկրի քաղաքական դաշտն ու տնտեսությունն իր վերահսկման տակ պահել:
Հարկավոր է միավորվել այդ վտանգի դեմ և Ուկրաինա զորք ուղարկել: Մենք այլ տարբերակ չունենք Պուտինին դիմակայելու համար: Եվրոպան պետք է վիշապային տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ կիրառի, և Պուտինը հասկանում է այդ կոշտ դիրքորոշումը»,-ասում է Միխնիկը:
Ըստ նրա՝ Ռուսաստանի նախագահը երբեք էլ չի ընդունել Խորհրդային Միության փլուզումը և ատում է Եվրոպան ու նրա ժամանակակից արժեքները. «Պուտինը մարտահրավեր է Եվրոպայի և ՄԱԿ-ի համար և վտանգավոր է նրանով, որ չի դադարեցնում իր հակառակորդներին փորձարկել»:
Պատմական համեմատություն անելով՝ Միխնիկը Պուտինին նմանեցրել է բռնակալ Մուսոլինիի հետ՝ հավելելով, որ Ուկրաինան Ռուսաստանի նախագահի վախճանի սկիզբն է: