Ուկրաինական կոֆլիկտի հետեւանքով զոհվածների իրական թիվը. Frankfurter Allgemeine Sonntagszeitung
Ուկրաինայում մինչ օրս տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով զոհվածնների թիվը 10 անգամ ավելի է, քան պաշտոնական թիվը, գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung թերթը՝ հիմնվելով գերմանական հատուկ ծառայություններում ունեցած աղբյուրների վրա:
Անանուն փորձագետները թերթին հայտնել են, որ իրականում զոհերի թիվը 50 հազար է: Ավելի վաղ Մյունխենում Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն հայտնել էր, որ կոնֆլիկտի զոհ է դարձել 1432 զինծառայող եւ 5,6 հազար խաղաղ բնակիչ:
Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի ընդհանուր թիվը 5350 է: