ԼՂՀ հարցով ԵԱՀԿ զեկուցող Ռոբերթ Ուոլթերը 2-օրյա այցով կմեկնի Բաքու
ԵԱՀԿ քաղաքական հարցերով զեկուցող Ռոբերթ Ոոլթերը (Մեծ Բրիտանիա) մարտի 12-ին երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան:
Եվրոպայի խորհրդի հանձնաժողովի զեկուցողը պատրաստվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով իր հերթական զեկույցը պատրաստել:
Ուոլթերը այցի շրջանակներում կհանդիպի Ադրբեջանի փախստականների հարցերով պետական հանձնաժողովի նախագահի, այդ երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդների ու անդամների, քաղաքացիական հասարակության անդամների, քաղաքական ակտիվիստների, ինչպես նաև ԵԱՀԿ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների ու փախստականների հետ: