Ռոբերթ Սեկութան՝ Ադրբեջանում ԱՄՆ-ի նոր դեսպան
Ամերիկյան Սենատի՝ արտաքին կապերով հանձնաժողովը հաստատել է Ռոբերթ Սեկութայի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում, հաղորդել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը:
Վերջինս մինչ այդ զբաղեցրել է ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկայի, պատժամիջոցների և հումքային ապրանքների հարցերով օգնականի տեղակալի պաշտոնը:
1999-2000 թթ-երին նա աշխատել է ԱՄՆ Առևտրային ներկայացուցչության վարչությունում, տարբեր պաշտոններ զբաղեցրել Պետդեպում:
Նա Ջորջթաունի համալսարանի շրջանավարտ է, ունի Ազգային ռազմական քոլեջի և Գլոբալ մենեջմենթի մագիստրի աստիճան: