4206 դիտում
12:47 07-06-2018
ԵԽԽՎ-ն Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող է նշանակելու
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի որոշմամբ նշանակվելու է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
ԵԽԽՎ ինտերնետային կայքում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ զեկուցողի նշանակումը տեղի է ունենալու ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում՝ հունիսի 25-29-ն ընկած ժամանակահատվածում:
Զեկուցողի թեկնածությունները որոշվելու են ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեի նիստում: Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկույց պատրաստելու նախաձեռնության և այդ հարցով զեկուցողի նշանակման վերաբերյալ երկու ամիս առաջ ելույթ են ունեցել 24 պատգամավոր, որոնց խումբը գլխավորել է Նիդեռլանդների ներկայացուցիչ Պիտեր Օմցիխտը:
Ելույթ ունեցած խորհրդարանականները նշել են, որ մերժվել է 2013 թ. գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը:
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող նշանակելու նախաձեռնության հեղինակները նշել են նաև, որ այսօր էլ Ադրբեջանում կա քաղբանտարկյալների խնդիր:
Նմանատիպ նյութեր
1522 դիտում
20:40 07-12-2021
Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում վերընտրվել է մահապատժի վերացման հարցով գլխավոր զեկուցող
995 դիտում
22:09 17-05-2020
ԱԺ իմքայլական պատգամավոր Սոս Ավետիսյանն ընտրվել է ԵԽԽՎ զեկուցող
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում