211652_close_icon
views-count1953 դիտում article-date 15:25 16-12-2015

Արգենտինական «Ռասինգ» ակումբը Հայոց Ցեղասպանության պատճառով հրաժարվել է պայմանագիր կնքել Turkish Airlines-ի հետ

Արգենտինական «Ռասինգ» ֆուտբոլային ակումբը բանակցություններ է վարել Turkish Airlines ավիաընկերության հետ, սակայն ի վերջո [url=http://www.apertura.com/negocios/Racing-rechazo-el-auspicio-de-Turkish-Airlines-y-la-comunidad-armenia-se-lo-agradecio--20151215-0003.html]հրաժարվել է[/url] նման հովանավորի հետ գործարք կնքել՝ 1915թ. Հայոց Ցեղասպանության պատճառով: Իր պաշտոնական կայքում «Ռասինգը» հրապարակել է Հարավային Ամերիկայի Հայ երիտասարդաց Միության երախտագիտության խոսքը: «Ֆուտբոլում մարզաշապիկը և ակումբային ատրիբուտները չպետք է բծեր ունենան: Աշխարհի ոչ մի երկրպագու չի ցանկանա, որ իր ակումբը հովանավորի մի կառավարություն, որը խախտում է մարդու իրավունքները», հայտարարել է Հարավային Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը: Ուշագրավ է, որ 2014 թվականին Ադրբեջանի հետ խոշոր հովանավորչական գործարքից հրաժարվել է մեկ այլ հայտնի արգենտինական ակումբ՝ «Սան-Լորենսոն»: Պատճառը՝ Ադրբեջանում մարդու իրավունքների համատարած խախտումներն են: Նշենք, որ «Ռասինգը» հանդիսանում է Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը: Թիմը 8 անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն, իսկ 1967թ. նվաճել է Լիբերտադորեսի և Միջմայրցամաքային գավաթները:

Նմանատիպ նյութեր