9533 դիտում
19:44 13-01-2019
Օգնեք բնակարանի կարիք ունեցող ազատամարտիկներին. բաց նամակ-առաջարկ Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԱՌԱՋԱՐԿ
Արցախյան ազատամարտի մասնակիցներից
«Հարգարժան ՀՀ վարչապետ, Դուք լավ գիտեք, որ շատ ազատամարտիկներ բնակարանի կարիք ունեն և երկար տարիներ, անհույս սպասում են իրենց հերթին:
Բայց երևի թե մի քանի տասնյակ տարի էլ դեռ պետք կգա, որ պետությունը կարողանա իր զավակներին, որոնք իրենց կյանքի ու առողջության գնով ազատագրեցին Հայրենիքը՝ բնակարանով ապահովվի:
Առաջարկում ենք. այն ազատամարտիկները, ովքեր ունեն բնակարանի կարիք կառավարության համապատասխան որոշումով, կարողանան օգտվել արտոնյալ պայմաններով հիփոթեկային վարկավորումից, լավ կլինի առանց կանխավճարի և անտոկոս կամ քիչ տոկոսներով: Դրանով և պետության բեռը կթեթևանա և շատ Հայ ընտանիքներ իրենց, իսկ գումարով կկարողանան տանիք ունենալ Հայրենիքում:
Հատկապես արտագաղթած Ազատամարտիկները, ովքեր մեծ ուրախությամբ կվերադառնան Հայրենիք, իմանալով, որ կկարողանան բնակարան ունենալ մեր երկրում:
Բազմաթիվ անգամ ենք դիմել կառավարությանը ազատամարտի մասնակիցներին բնակարանով ապահովվելու հարցով,սակայն միշտ պատճառ են բերել, որ հաշմանդամության կարգ ունեցողները հերթի մեջ են, իսկ հաշմանդամություն չունեցողները ընդհանրապես հույսները պետք է կտրեն: Հաշմանդամություն չունեցնողները մեխք չունեն, որ չեն վիրավորվել, կամ չեն զոհվել:
Բայց ասեմ, շատ ազատամարտիկներ հաշմանդամություն են ձեռք բերել՝ պատերազմի հետևանքով, պատերազմից տարիներ հետո: Այդ մարդիկ չեն ընդգրկվում զինհաշմանդություն ունեցող մասնակիցների շարքերում և համապատասխանորեն զրկված են որոշակի արտոնություններից:
Երկրորդ առաջարկը վերաբերվում է առողջապահության ոլորտին, որտեղ ազատամարտիկներին դժվարամատչելի և թանկ վիրահատությունները փոխհատուցվում են մասնակիորեն, պետության մասնակցության չափով:
Խնդրում ենք փոխեք այս որոշումը, քանի որ ոչ մի Ազատամարտիկ չի կարող թեկուզ մասնակի վճարել բուժման ԹԱՆԿ ծախսերը, որոնք միլիոններ են կազմում:
Մեզ թվում է, որ իրենք արդեն իսկ վճարել են իրենց կյանքն ու առողջությունը նվիրաբերելով Հայրենիքին: Հուսով ենք, որ այս առաջարկները տեղ կգտնեն ՁԵՐ բարեփոխումներում:
Հարգանքներով` ՀՀ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Նախձեռնող, ՀԱՊՀ-դասախոս, հոգեբան Հակոբ Դաշյան
Նմանատիպ նյութեր
4056 դիտում
15:16 12-08-2014
Կալանավայրերից ազատ արձակեք ազատամարտիկներին. բաց նամակ` «Սևան» քրեակատարողական հիմնարկից. NewsBook.am
3991 դիտում
14:44 14-06-2018
Թեղուտի խնդրով մտահոգ գործիչները բաց նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին