Charlie Hebdo-ի նոր համարը հետաքրքրություն չի առաջացրել
Ֆրանսիայում լույս է տեսել Charlie Hebdo երգիծական հանդեսի նոր համարը, որը հայտնի ահաբեկչությունից հետո երկրորդն է: Այս համարը, սակայն, ի տարբերություն նախորդի, հետաքրքրություն չի առաջացրել եւ քննարկումների առիթ չի հանդիսացել:
Թողարկումից մեկ ժամ անց համարները շարունակել են մնալ մամուլի կրպակներում, քաղաքացիների հերթեր չեն եղել:
Հիշեցնենք, որ նախորդ համարը լույս էր տեսել 8 միլիոն օրինակով: Մինչեւ ահաբեկչությունը թերթը 60 հազար տպաքանակ է ունեցել: Հունվարի 7-ին Charlie Hebdo-ի խմբագրատան վրա իսլամիստների հարձակման հետեւանքով 12 մարդ էր մահացել: