Charlie Hebdo-ի նոր համարը խորացրել է հակասությունները Եվրոպայում. տեսանյութ
Ֆրանսիական Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա կատարված ահաբեկչությունից հետո Եվրոպայի բնակչության արձագանքը վկայում է այն մասին, որ շատ հակասություններ կան եվրոպական հասարակության շրջանում:
Ոմանք աջակցում էին «Je suis Charlie» կարգախոսին՝ այդպիսով հանդես գալով խոսքի ազատության պաշտպանության համար: Սակայն շատ մահմեդականների վիրավորել է թերթի նոր համարում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը: Երկու կողմերի լարված դրությունը կարող է հասցնել նոր ողբերգությունների, հայտնում է ռուսական rt.com լրատվականը: