211652_close_icon

Հաջորդ չորեքշաբթի վաճառքում կհայտնվի Charlie Hebdo-ի՝ «Հիմարությունը չհաղթեց» կարգախոսով համարը

views-count1425 դիտում article-date 21:19 08-01-2015
Ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի հաջորդ՝ «Հիմարությունը չհաղթեց» կարգախոսով համարը վաճառքում կարող է հայտնվել գալիք շաբաթ: France Press գործակալությանը խմբագրակազմի ղեկավարներից Պատրիկ Պելլուն հայտնել է, որ առաջիկայում հանդիպելու է խմբագրակազմի վիրավոր աշխատակիցներին: Իրենց գործընկերներին աջակցություն են խոստացել նաև եվրոպացի երգիծաբանները՝ համոզմունք հայտնելով, որ Charlie Hebdo-ի վրա իրականացրած ահաբեկչությունն անպատասխան չի մնալու: Գերմանական Titanic երգիծական պարբերականի գլխավոր խմբագիր Թիմ Վոլֆֆի համոզմամբ՝ երգիծաբանը չպետք է վախ ունենա:

Նմանատիպ նյութեր