Հունգարիայում վարձով գյուղ է տրվում
Հունգարիայի գյուղերից մեկը, որը գտնվում է մայրաքաղաք Բուդապեշտից 180 կմ հեռավորության վրա, վարձով է տրվում: Նման որոշում է կայացրել գյուղապետը՝ համայնքի ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով:
Կրիշտոֆ Պայերը 18 բնակիչ ունեցող գյուղը վարձակալության է տալիս՝ մեկ օրվա դիմաց 700 եվրոյով: Այդ գումարի դիմաց վարձակալողը կարող է օգտվել չորս փողոցներից, գյուղապետի գրասենյակից, մշակույթի կենտրոնից, ավտոբուսի կանգառից եւ գյուղական տներից:
Այս առաջարկով գյուղապետը ջանում է փրկել փոքրիկ գյուղը քայքայումից, կամ թեկուզ ուշադրություն գրավել այդ խնդրի վրա: