211652_close_icon
views-count1148 դիտում article-date 21:25 24-02-2015

Քայլերթ` դեպի Զորավարի շիրիմ

Ի նշանավորումն Անդրանիկ Զորավարի ծննդյան 150-ամյակի վաղը նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք: Ժամը 14:15-ին Եռաբլուր զինվորական պանթեոնի մուտքի կամարի մոտից նախատեսվում է ռազմահայրենասիրական երգերով ու ռազմապարերով քայլերթ դեպի Զորավարի շիրիմ, ուր կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Միջոցառումը կշարունակվի ժամը 16:30-ին, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Զորավար Անդրանիկի հուշարձանի մոտ՝ ազգագրական երգ ու պարով հագեցած տոնախմբությամբ:

Նմանատիպ նյութեր