Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի շիրիմ այցելողների հոսքը չի դադարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Շարունակվում է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրվա կապակցությամբ Կոմիտասի անվան պանթեոն այցելողների հոսքը, որոնց մեջ են քաղաքական պետական, հասարակական գործիչներ, շարքային քաղաքացիներ:
Ինչպես ավելի վաղ պանթեոնից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Ա. Մարգարյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և պետական այլ պաշտոնյաներ:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ պանթեոնից: