211652_close_icon
views-count2281 դիտում article-date 15:16 01-05-2022

Տիգրանաշենից քայլերթ իրականացնող ընդդիմադիրները շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ. ուղիղ

Ընդդիմության «Դիմադրության շարժման» խմբերից մեկը ապրիլի 26-ի առավոտից Տիգրանաշենից շարժվում է դեպի Երևան, գրում է Tert.am-ը։ Երթին միացած քաղաքացիներին առաջնորդում էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Արցախն այսօր պատմության ամենավճռորոշ փուլում են, ուստի պետք է լինել միասնական ու ոչ մի պարագայում։ Խումբն արդեն Երևանում է, այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր տարբեր ուժերի միասնական հանրահավանք է։

Բացի այդ,«Դիմադրության շարժման» ևս երեք խումբ Հայաստանի տարբեր վայրերից հասնում է Երևան՝ միանալու մեծ հանրահավաքին։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր