211652_close_icon
views-count8201 դիտում article-date 15:59 23-02-2015

Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի պրոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանը և ուսանողները ողջունեցին «Done in 60 Seconds» մրցույթի հայաստանյան հաղթողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` փետրվարի 23-ին, Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում տեղի ունեցավ փոքրիկ միջոցառում, որտեղ շնորհավորում էին միջազգային «Done in 60 Seconds» մրցույթի հայաստանյան հաղթողներին`Մխիթար Դանիելյանին և Արամ Հայրապետյանին: 416 լսարանում պրոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանի սաներն էին. սովորական դասաժամ էր: Մխիթար Դանիելյանն իր դերասանների հետ փորձում էր իր բեմադրած ներկայացումից մի հատված: Դրան հաջորդեցին շնորհավորական ելույթները՝ նվիրված հաղթողներին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույց կուրսի ղեկավարի` պրոֆեսոր Սաթենիկ Մաթևոսյանի հետ: [b]– Ի՞նչ եք զգում, որ հենց ձեր ուսանողն է ներկայացնելու Հայաստանը միջազգային «Done in 60 Seconds» մրցույթում, որին մասնակցելու են տասնյակ երկրներ:[/b] - Իհարկե, ուրախություն, իհարկե, հպարտություն և իհարկե, պատասխանատվությունից եկող` անհանգստություն: [b] – Ի՞նչ զգացիք ձեր ուսանողի ֆիլմը դիտելուց, և ըստ ձեզ ինչպիսին է այն մասնագիտական տեսանկյունից:[/b] - Հաճելիորեն զարմացա, որովհետև “1 րոպե” ֆիլմ գաղափարի նկատմամբ թերահավատություն ունեի: Իմաստավորված 1 րոպե, ճաշակով, մրցույթի պայմաններին` հարիր: Ուսանողս գիտի գեղարվեստական մանրամասի իրական արժեքը: [b]- Եվ ի՞նչ կմաղթեք ձեր ուսանողին ճանապարհելով Լոնդոն` մասնակցելու միջազգային մրցույթի, որտեղ իրենց մասնակցությունն են ունենալու հայտնի հոլիվուդյան աստղերը:[/b] - Առաջին հերթին` հաղթանակ: Մասնակցությունը, իհարկե, լավ է, բայց հաղթանակը կամքի ու աշխատասիրության բացահայտ դրսևորում է, հաղթանակը գիտենալու առավելությունն է անփոխարինելի: Հնարավորինս շատ բան քաղել ընձեռված հնարավորությունից` լրացնելու մասնագիտական իմացության ուղեբեռը, հասկանալու համար իր ընտրած գործի ստեղծագործական դժվարություններն ու դրանք հաղթահարելու մեծագույն հաճույքը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր