211652_close_icon
views-count16573 դիտում article-date 23:51 20-05-2016

Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դիպլոմային ներկայացում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` մայիսի 20-ին, Երևանի պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների դիպլոմային ներկայացումը: Այն կազմված էր Շեքսպիրի ողբերգություններց և սոնետներից:

Բեմադրողն էր Զառա Անտոնյանը, իսկ կուրսի վարպետը՝ Յուրա Կոստանյանը:

Ներկայացմանը ներկա էին ուսանողներ, թատերասերներ, հյուրեր: Հանդիսությունը ընթացավ ուրախ, ջերմ և անկեղծ մթնոլորտում, այն ուղեկցվում էր անակնկալներով և հուզումնալից դրվագներով: Ներկա էին նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձագիտական խումբը` խմբի ղեկավար, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 214+
214+

Նմանատիպ նյութեր