ԻՊ-ը երեխաների ռազմական ճամբարների մասին տեսանյութ է հրապարակել. տեսանյութ
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը համացանցում տեսանյութ է տարածել, որը պատմում է երեխաների մարզումների համար ստեղծված ռազմական ճամբարների մասին:
Տեսանյութում զինվորական հագուստով անչափահաս տղաները շարք են կանգնած և կատարում են հրահանգիչի ցուցումները, նրանց սովորեցնում են կրակել տարբեր տեսակի զենքերից, տիկնիկների վրա ցույց տալ, թե ինչես են գլխատում մարդկանց և այլն: Վերջում նամազ են անում: Տեսանյութն ամբողջությամբ արաբերենով է: Բացի այդ, ԻԼԻՊ-ը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեխաներն են՝ զենքը մի ձեռքին, իսկ մյուսում՝ մարդկային գլուխներ:
Ըստ փորձագետների՝ ճամբարը տեղակայված է Սիրիայի Ռաքքա քաղաքից ոչ հեռու: Ռաքքան իսլամիստ ծայրահեղականները հռչակել են իրենց մայրաքաղաքը: