2869 դիտում
14:59 21-07-2016
«Երևանյան ամառ 2016». Քանաքեռ-Զեյթունի բակային ճամբարների երեխաների համար կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա. լուսանկարներ
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով վարչական շրջաններում գործում են հնգօրյա բակային ճամբարներ: Երևանում ամառային հանգիստն անցկացնող երեխաների առօրյան կազմակերպվում է նախապես կազմված ծրագրով, որն ունի ուսուցողական, ճանաչողական, կրթական, մարզական և այլ բաղադրիչներ:
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանի աջակցությամբ` տեղի ճամբարներում հանգստացող երեխաների համար կազմակերպվել է էքսկուրսիա Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան, որը գտնվում է այդ վարչական շրջանում: Թանգարանի աշխատակիցները երեխաներին են ներկայացրել մեծ գրողի ձեռագիր գրքերը, կատարած թարգմանությունները, ինչպես նաև կյանքին ու ստեղծագործական ուղուն վերաբերող նյութեր: Ճամբարականները եղել են նաև ականավոր գրողի տոհմական տանը, տեսել նրա ընտանիքի գործածած իրերը, կահ-կարասին:
Երեխաների մյուսը խումբը մեկնել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային հատվածում գտվող, 13-րդ դարի Սուրբ Գևորգ եկեղեցի: Քանաքեռզեյթունցի փոքրիկները հանդիպել են հոգևորականների հետ, ունկնդրել նրանց պատմությունը եկեղեցաշինության և, մասնավորապես, նշված տաճարի մասին: Ճամբարականները դիտել են նաև եկեղեցում ընթացող նախշազարդմանը և օրվա վերջին լավ տպավորություններով վերադարձել Երևան:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
1289 դիտում
11:30 16-06-2014
Զինծառայողների համար կազմակերպվեց զբոսանք-էքսկուրսիա՝ Երևանի տեսարժան վայրերով. ֆոտոշարք
Այս բաժնից
298 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում