Բանգլադեշում ուղևորատար լաստանավի զոհերի թիվը հասել է 38-ի
Ինչպես արդեն[url=https://shamshyan.com/hy/article/2015/02/22/43949/] հայտնել էինք[/url], Բանգլադեշի Պադմա գետում բախվել են ուղևորատար լաստանավն ու բեռնատար նավը, ինչի հետևանքով, ըստ այս պահի տվյալների՝ զոհվել է 38 մարդ:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տասնյակ ուղևորներ անհայտ կորած են համարվում:
Ըստ տարբեր աղբյուրների՝ լաստանավի վրա եղել է 70-ից 150 հոգի մարդ:
Ավելի վաղ փրկարարները հաղորդել էին 30 փրկված ուղևորների մասին:
Փրկարարական գործողությունները շարունակվում են: