Բանգլադեշում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 45֊ի
Բանգլադեշում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 45֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 22 զոհի մասին։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել էր, որ խորտակված նավի անհետ ուղևորներին գտնելու որևէ հնարավորություն չկա։
«Միրաժ-4» լաստանավը, որում գտնվել է 200 ուղևոր, խորտակվել է մայիսի 15֊ին Բանգլադեշի կենտրոնական հատվածում։ Խորտակման պաշտոնական պատճառների մասին տվյալներ չեն հաղորդվել։