Հարավային Կորեայում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 64-ի
Հարավային Կորեայում խորտակված «Севол» նավի զոհերի թիվը հասել է 64-ի։ Այս մասին հայտնում է «Ренхап» գործակալությունը՝ հղում անելով ծովափնյա պահպանության տվյալներին:
Այս տեղեկությունը ստացվել է նավի անհետ կորած ուղևորների որոնումները վերսկսելուց հետո:
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 56 զոհի մասին:
Հիշեցնենք, որ Հարավային Կորեայում ձերբակալվել է լաստանավի նավապետ Լի Չժուն Սոկը: Հետաքննության վարկածի համաձայն, նավի խորտակման ժամանակ նա չի եղել նավի ղեկի մոտ: