Հարավային Կորեայում խորտակված լաստանավի զոհերի թիվը հասել է 150-ի
Հարավային Կորեայում խորտակված «Սևոլ» լաստանավի զոհերի թիվը հասել է 150-ի։ Այս մասին հայտնում է «Ренхап»֊ը:
Ավելի վաղ հայտնել էին, որ փրկարարների հերթական որոնողական աշխատանքների ավարտից հետո զոհերի թիվը հասել է 121-ի:
Ներկա պահին որոնողափրկարարական գործողություններ իրականացնելը նավի վրա դժվարացել է՝ տարածքում ուժեղ ստորջրյա հոսանքների պատճառով: Փրկարարական աշխատանքներին ներգրավված են շուրջ 550 մարդ, 212 նավ և 34 օդային տեխնիկա:
Հիշենցնեք, որ լաստանավը խորտակվել է ապրիլի 16-ի գիշերը՝ Հարավային Կորեայի ափերից 100 կմ դեպի հարավ֊արևմուտք: «Սևոլ» նավի վրա գտնվել են ավելի քան 470 ուղևորներ: