211652_close_icon
views-count71965 դիտում article-date 16:20 22-02-2015

Խոշոր ավտովթար՝ Երեւանում. բախվել են «07»-ն ու «յաշիկ»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 16:00-ի սահմաններում Հալաբյան փողոցում բախվել են 24-ամյա Գառնիկ Թաթոսյանի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի 34 CՏ 681 համարանիշի եւ 24-ամյա Վաչագան Թելոյանի վարած Mercedes G 500 մակնիշի 63 VT 063 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, իսկ նրա ուղեւորը, որը տղա է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի աշխատակիցները, ինչպես նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել նույն վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձանարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավոր ուղեւորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր