211652_close_icon

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ Ախուրյանում հրդեհ է բռնկվել «Volkswagen»-ում․ հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ այն մոխրակույտի չի վերածվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count865 դիտում article-date 20:29 18-12-2025
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 5-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի և դասակի հրամանատար Արսեն Մարտոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Նարեկ Էլոյանը և Արմեն Մինասյանը։

Հրշեջ փրկարարները մարել են Շիրակի մարզի բնակիչ 61-ամյա Մնացական Գ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում առաջացած կրակը, սակայն այն դարձել է ոչ շահագործելի։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Ախուրյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները։

Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր