Ավտովթար Երևանում. Opel-ը բախվել է «յաշիկ»-ին, «յաշիկ»-ն էլ՝ էլեկտրասյանը. օպերատիվ են գործել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար է  տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Շերամ-Րաֆֆի փողոցների խաչմերուկում բախվել են Ալբերտ Խաչատրյանի վարած  Mercedes G 500 մակնիշի 88 ZF 808 համարանիշի և Սերգեյ Ստեփանյանի վարած Opel Vectra  մակնիշի 35 OQ 512 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: 
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:
Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիները տեղի ուժերով  հոսանքազրկել են ավտոմեքենաները,  դադարեցրել վառելիքի (բենզին)  արտահոսքը:
 Հրշեջ-փրկարարները իրականացրել են ասֆալտի լվացման աշխատանքներ: 
Օպերատիվորեն ժամանել են նաև  ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումրատակի 1-ին դասակի ծառայողները՝ տեսուչ Սուրիկ Բարսեղյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է«յաշիկ»-ի հետնամասին, վերջինս էլ առաջ ընթանալով՝ բախվել է էլեկտրասյանը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
                                            
                    
                                            
                        
            

