Երևանում պետք է շարունակվի իրականացվել ՀՀ ՃՈ նախկին պետ Եգոր Կարապետյանի կողմից տարիներ առաջ ներկայացված ճանապարհային անվտանգության ապահովման գաղափարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը տարիներ առաջ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ բավականին դրական գաղափար էին իրականացրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարիներին ՃՈ պետ Ե. Կարապետյանը աշխատանքային այցով գտնվել է եղել արտերկրում և այնտեղ ականատես է եղել, որ ճանապարհներին՝ հետիտոնային անցումների հատվածներում՝ ասֆալտին գծանշումների վրա տեղադրված են լուսային հատուկ փարոսիկներ. երբ վարորդները մոտենում են հետիոտնային ացմանը, 200-300 մետր հեռավորության վրա առկայծող լույսերը, որոնք հիմնականում թարթիչով են, հուշում են վարորդին, որ ինքը մոտենում է հետիոտնային անցմանը:
Այդ գաղափարը Ե. Կարապետյանը ներկայացնում է վերադասին, ինչը խրախուսվում է:
Այն ժամանակ Երևանի մի քանի փողոցներում տեղադրվեցին այդ լուսային փարոսիկներից, ինչը վարորդների կողմից դրական արձագանք ստացավ, սակայն, չգիտեն ինչու, վերջին տարիներին դադարեցվեցին դրա տեղադրման աշխատանքները:
Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, ականատես եղանք, որ նման լուսային փարոսիկներ տեղադրված են Նուբարաշեն վարչական շրջանի հետիոտնային անցումներում, ինչը Նուբարաշնցիների կողմից բարձր է գնահատվել ու նրանք նշում էին, թե լավ կլինի, որ ոչ միայն իրենց համայնքում, այլև թե՛ մայրաքաղաքում, թե՛ մարզերում իրականություն դառնա Վ. Գասպարյանի, Վ. Ղազարյանի, Ե. Կարապետյանի և Ն. Սարգսյանի կողմից տարիներ առաջ ձեռնարկված այդ լավ գործը:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի