Հրդեհ Վայոց Ձորի մարզում․ Եղեգնաձորում սեփական տանը առաջացած կրակի դեմ, մինչ հրշեջների ժամանումը, պայքարել են քաղաքացիները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում գտնվող տներից մեկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչև դեպքի վայր կժամանեին Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ կրակի տարածման դեմ պայքարել են տան անդամներն ու քաղաքացիները, ապա՝ ժամանած հրշեջները։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց Ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, վաշտի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Կարեն Ալեքսանյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Խաչիկ Ստեփանյանն ու Դանիել Բաբայանը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմենակ Արմենակյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է տան սեփականատիրոջ ինքնությունը։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։