22883 դիտում
10:17 30-09-2024
Խոշոր ավտովթար՝ Երևանում. «Իբիցա» հյուրանոցի մոտ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Mazda»-ն. վերջինը բախվել է էլեկտրասյանը, «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 20-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Mazda» մակնիշի և Երևանի բնակիչ 21-ամյա Հակոբ Մինասյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
«Nissan»-ը գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Mazda»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Արտակ Մանուկյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Հայկ Ղազարյանն ու պարեկ Վիրապ Ասատրյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Ալոյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
15646 դիտում
17:19 19-11-2024
Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանական ազգային կենտրոն»