Քրդերը մոտեցել են իսլամիստների «մայրաքաղաքին»
                        Սիրիայում քրդական զորամիավորումները մոտեցել են Ռաքքա նահանգին, որը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ինքնահռչակ մայրաքաղաքն է: 
Քուրդ զինյալները եւ նրանց միացած այլ զինախմբերը արդեն գրավել են մոտ  20 գյուղ: Քրդերին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորած հակաիսլամիստական միջազգային կոալիցիան: Մինչ այդ իսլամիստները  պարտվել էին Քոբանի քաղաքի համար պայքարում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

