6383 դիտում
18:10 24-09-2016
ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերվել է ևս 7 տուֆակերտ հարթաքանդակ
Ստեփանակերտի հիմնադրման 93-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ստեփանակերտի գործընկերոջ հետ միասին ներկա է գտնվել Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների կողմից պատրաստված և ԼՂՀ մայրաքաղաքին նվիրաբերված տուֆակերտ 7 հարթաքանդակների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Հարկ է նշել, որ սույն ծրագիրը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
Միջոցառմանը ներկա Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյան-Առուշանյանը նշել է, որ դրանցից յուրաքանչյուրն արտացոլում է մանրանկարչական մոտիվներ և առանձնակի խորհուրդ ունի իր մեջ:
Իր և բոլոր ստեփանակերտցիների անունից շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` գեղեցիկ հարթաքանդակները Ստեփանակերտին նվիրելու համար, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը վստահեցրել է, որ դրանք, ըստ թեմատիկ առանձնահատկության, կտեղադրվեն ԼՂՀ մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին նկատել է, որ դրանք բոլորը միասին վերցրած, ըստ էության, Ստեփանակերտում Երևանի միասնական ներկայության ևս մեկ գեղեցիկ վկայությունը կդառնան:
Ի դեպ, դեռևս 2014թ. այս նախաձեռնության շրջանակում Արցախի մայրաքաղաքին արդեն իսկ նվիրաբերվել էր ևս 7 տուֆակերտ քանդակ, որոնք իրենց ուրույն տեղն են գտել Ստեփանակերտի տարբեր հատվածներում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
4532 դիտում
12:02 25-09-2016
Երևանի քաղաքապետարանը Ստեփանակերտին նվիրաբերել է ևս 7 տուֆակերտ հարթաքանդակ. լուսանկարներ
2169 դիտում
20:12 20-02-2015
Քրդերը մոտեցել են իսլամիստների «մայրաքաղաքին»
1761 դիտում
19:51 07-04-2017
Ապրիլյոթյան Երևանի տոնական ձևավորումները մայրաքաղաքին յուրօրինակ տոնական տրամադրություն ու գույներ են հաղորդել
Այս բաժնից
664 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
505 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1018 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ