Ապրիլյոթյան Երևանի տոնական ձևավորումները մայրաքաղաքին յուրօրինակ տոնական տրամադրություն ու գույներ են հաղորդել
Վերջին տարիներին ձևավորված հաճելի ավանդույթի համաձայն՝ կանանց տոների առթիվ մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին Երևանը դիմավորում է տոնական հանդերձանքով:
Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մայրաքաղաքի տարբեր հատվածներ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ձևավորվել են գեղարվեստական հետաքրքիր լուծումներով:
Դեռևս նախօրեին մայրաքաղաքի տոնական գույներն ընդգծվեցին նաև գիշերային Երևանում:
Թե՛ երևանցիները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը փաստում են, որ տոնական ձևավորումները Երևանին յուրօրինակ տոնական տրամադրություն ու գույներ են հաղորդել, ինչն իսկապես հաճելի է:
[b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]