ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթում ներառել 1600 ընկերություն և ֆիզիկական անձ
Եվրամիության արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում նախատեսում են քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը, որը ներառում է 1600 ընկերություն և ֆիզիկական անձ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգի հանդիպմանը ժամանելիս։«Իհարկե, գլխավոր թեման Ուկրաինայում ընթացող պատերազմն է։ Այժմ մենք առաջ ենք քաշում 1600 անունից բաղկացած ցուցակ, որում ներառվածները կապ ունեն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի անցկացրած կեղծ ընտրությունների հետ», – ասել է Կալասը։
Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն նաև արտաքին միջամտության հարցը, Ուկրաինայում պատերազմի ընթացքը և էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումների դադարեցման շուրջ իրավիճակը։Կալասը նշել է, որ ողջունում է էներգետիկ հրադադարը, եթե այն պահպանվի, սակայն ընդգծել է, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք Ռուսաստանը կհետևի այդ պայմանավորվածությանը։ Նա կարևորել է նաև ձմռան նախաշեմին էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանությունը։
Մերձավոր Արևելքի վերաբերյալ խոսելիս ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարը դատապարտել է հութիների կողմից Ռիադի օդանավակայանի վրա իրականացված հարձակումները և ցավակցություն հայտնել զոհվածների հարազատներին։
Կալասը նաև հայտնել է, որ ԵՄ-ն նախատեսում է որոշում ընդունել Լիբանանում նոր առաքելություն ստեղծելու վերաբերյալ։ «Այն ունի քաղաքացիական և ռազմական բաղադրիչներ, և եթե ընդունենք այդ որոշումը, ապա հուսով ենք, որ առաքելությունը պատրաստ կլինի տեղում գործել արդեն մի քանի ամսվա ընթացքում։ Ես անձամբ էի Լիբանանում անցյալ շաբաթ, և տեղական իշխանությունները մեծ ոգևորությամբ են ընդունում այս նախաձեռնությունը», – ասել է Կալասը։