211652_close_icon
views-count21087 դիտում article-date 14:31 18-02-2015

Արմավիրցիները կատակում էին. «Գաի տղերքը «Ձախորդ օրերն» են երգացնելու Արմավիրի հարկայինի պետին ու մարզի փոխոստիկանապետին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժելու այն օրինախախտ վարորդներին, ովքեր իրենց տրանսպորտային միջոցները կվարեն առանց ամրագոտու, չարամտորեն կխախտեն երթևեկության կանոնները: Այսօր՝ փետրվարի 18-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը Արմավիր քաղաքի Ջիվանի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է Nissan մակնիշի 012 ՈՍ 05 համարանիշի և Toyota Corolla մակնիշի 070 ԼԼ 03 համարանիշի ավտոմեքենաների վարորդները մեքենաները կայանել խաչմերուկի այն հատվածում, որտեղ արգելվում է մեքենաների կայանումը, իսկ այդ ամենի հետևանքով երթևեկությունը դառնում է վտանգավոր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Toyota-ն սպասարկում է Արմավիր քաղաքի հարկայինի պետին, իսկ Nissan-ը՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի տեղակալին: Մի քանի արմավիրցիներ, տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարահանում է նրանց կատարած խախտումը, կատակում էին. «Շամշյան ջան, երևի սրանք գիտեն՝ գաի տղերքը զբաղված են իրենց գործընկերոջ ողբերգական մահվան թաղման և հոգեհանգստի արարողությամբ, առիթից օգտվել ու խախտում են երթևեկության կանոնները, էն էլ որտե՜ղ՝ մեծ աշուղ Ջիվանի փողոցում: Երևի «Գաի»-ն հենց իմանա, դրանց երգացնելու ա Ջիվանու հայտնի երգը՝ «Ձախորդ օրերս ձմռան նման կուգան ու կերթան»: [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը վստահ է, որ Ճանապարհային ոստիկանությունն օպերատիվորեն կարձագանքի հրապարակմանը և կատարած օրինախախտման համար հարկայինի պետն ու փոխոստիկանապետը մի փոքրիկ գումարով կդատարկեն իրենց դրամապանակը՝ նկատի ունենալով, որ կենթարկվեն վարչական պատասխանատվության»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր