211652_close_icon
views-count67524 դիտում article-date 12:05 19-02-2018

Գյումրիի «գաի» աշխատակիցները հայտնաբերեցին մեր օրերի «Ձախորդ Փանոսներին». վերջիններիս Нива-ները տեղափոխվեցին «գաի պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար, Ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ Գյումրիում հայտնաբերել և ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 25-ամյա Հովհաննես Կալպակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 35 AT 890 համարանիշի և 28-ամյա Հարություն Մխիթարյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 17 NL 001 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս տևական ժամանակ էր՝ չարամտորեն խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, վթարային իրավիճակներ ստեղծել վարորդների ու հետիոտների համար և «իրենց դնելով կինոյի տղու տեղը»՝ իրենց կողմից կատարված խախտումները նկարահանում և տեղադրում էին համացանցում։ Էստեղ են ասում՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա։ Էս մեր «Փանոսները» մտածել են, որ եթե իրենց կատարած հերոսությունները դնեն համացանցում, օսկարակիր են դառնալու, մինչդեռ գլխիկոր խոնարհվեցին ճանապարհային ոստիկանի աշխատանքային փայտիկի առաջ։ ՃՈ-ն հորդորում է վարորդներին, որպեսզի զերծ մնան նմանատիպ ձևով մեքենաներ վարելուց, հակառակ դեպքում հայտնաբերվելու են և ենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են ՃՈ պահանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարնրը և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր