211652_close_icon

«Բոկո Հարամ»-ը հերթական պայթյուններն է իրականացրել Նիգերիայում

views-count1475 դիտում article-date 21:13 18-02-2015
Նիգերիայի տարբեր վայրերում պայթյուններ են որոտացել: Մեկը տեղի է ունեցել Րիվերս նահանգում՝ ընդդիմադիր կուսակցության ակցիայի ժամանակ: Եւս 3 պայթյուններ են որոտացել զրնվորական կայանի հարեւանությամբ: Իշխանությունների տվյալներով՝ ահաբեկչությունների շարքը կազմակերպել են «Բոկո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները, որոնք վերջին շրջանում նույնպես պայթյուններ են իրականացրել ռազմակայանների եւ հասարակական օբյեկտների հարեւանությամբ: Զոհերի մասին տեղեկություններ չկան: Նշենք, որ վերջին մեկ ու կես ամսում Նիգերիայում 58 մարդ է մահացել:

Նմանատիպ նյութեր