Նիգերիայում ձերբակալված «Բոկո Հարամ»-ի լրտեսը որոնվում էր 276 աշակերտուհիների առևանգման մեղադրանքով
Նիգերիայի զինվորականներին հաջողվել է ձերբակալել «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման լրտեսին, ով որոնվում էր 276 աշակերտուհիների առևանգումը կազմակերպելու մեղադրանքով:
Ձերբակալված Բաբուջի Յաարին երկրի հյուսիս-արևելքում գտնվող Շիբոկ քաղաքում է կազմակերպել աշակերտուհիների առևանգումը, իսկ, բացի դրանից, 2011-ից երկրի հյուսիս-արևելքում կազմակերպել է մի շարք ահաբեկչություններ:
Նիգերիայի բանակի գեներալ Քրիս Օլուքոլադեն հայտնել է, որ արդեն իսկ հաստատված է, որ Օլուքոլադեն անդամակցել է նիգերական երիտասարդական աշխարհազորին, ինչի շնորհիվ տիրապետել է բանակի գործողությունների վերաբերյալ տեղեկությունների և դրանք փոխանցել «Բոկո Հարամ»-ին:
«Nigerian Tribune»