Ճապոնիան 15 միլիոն դոլար կհատկացնի՝ իսլամիստների դեմ պայքարելու համար
Ճապոնական իշխանությունները ավելի քան 15 միլիոն դոլար կհատկացնեն՝ ԱՖրիկայում և Մերձավոր Արևելքում իսլամական ծայրահեղականության դեմ պայքարելու համար:
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան հայտնել է, որ այս որոշման մասին պաշտոնապես կհայտարարվի Միջազգային հակաահաբեկչական գագաթաժողովի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 18-19-ը Վաշինգթոնում:
Հիշեցնենք, որ հունվար ամսին «Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման անդամները Սիրիայում 2 Ճապոնիայի քաղաքացի էին սպանել: