2305 դիտում
11:06 25-03-2014
Ճապոնիան Ուկրաինային 1,5 մլրդ դոլար օգնություն կհատկացնի
Ճապոնիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային 1,5 մլրդ դոլարի տնտեսական օգնություն հատկացնել։ Այս մասին Հաագայում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Ըստ նրա խոսքերի, Տոկիոն նախապես ծրագրել էր Կիևին 1 մլրդ դոլար հատկացնել։ Սակայն արդեն Հաագայում որոշում է կայացվել մեծացնել այդ գումարը։
«Ուկրաինայում ստեղծված իրադրությունն ունի ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային նշանակություն»,֊ ասել է Ճապոնիայի վարչապետը՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումը բարձր գնահատականի է արժանացել «յոթյակի» մյուս անդամ երկրների կողմից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ճապոնիայի վարչապետը բազմիցս հայտարարել է, որ հանդես է գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին։
Նմանատիպ նյութեր
935 դիտում
13:46 30-03-2015
Ճապոնիան Ուկրաինային 4.2 միլիոն դոլար կհատկացնի Դոնբասի վերականգման համար
889 դիտում
14:38 11-09-2024
ԱՄՀ-ն 1,1 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային
1562 դիտում
14:03 02-04-2022
ԱՄՆ-ն 300 միլիոն դոլար լրացուցիչ ռազմական օգնություն կհատկացնի Ուկրաինային
Այս բաժնից
673 դիտում
09:30 25-01-2025
Ստամբուլ-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանի օդանավակայանում
802 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
778 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին