«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա ալ –Բաղդադիի 2 բարեկամները Իրաքում ձերբակալվել են:
Բերման ենթարկվածների մեջ է նաև նրա հորեղբայրը:
Al Arabia հեռուսաընկերությունը հայտնել է, որ հատուկ նշանակության ջոկատի կողմից ձերբակալվել են նրա հորեղբայր Սալեխ Իբրահիմ Աբդել Մուամինը և Բաղդադիի զարմուհու ամուսինը ՝ Դիա Նուրի Սաադունը: Ձերբակալվածները Իրաքի Սամարրա քաղաքի «Իսլամական պետության» առաջնորդերից են:
Նրանք ձերբակալվել են Սալախ էդ Դին շրջանում՝ Սամարրայի մոտակայքում օպերատիվ գործողությունների արդյունքում, ուր վերջին շրջանում իրաքյան բանակը և ոստիկանությունը պայքարում են ծայրահեղականների դեմ: