4648 դիտում
15:28 01-04-2016
ԻՊ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադիի 28-ամյա նախկին կինը ցանկություն է հայտնել ապրել Եվրոպայում
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի նախկին կինը՝ 28-ամյա Սաջա ադ-Դուլեյմին հայտարարել է, որ ցանկանում է իր դստեր հետ Եվրոպա տեղափոխվել: Այդ մասին հայտնել է CNN-ը:
Ըստ տեղեկությունների՝ Սաջա ալ-Դուլեյմին իր ցանկության մասին հայտնել է Expression TV-ին տված հարցազրույցում:
«Ուզում եմ ապրել ոչ թե արաբական, այլ եվրոպական երկրներից մեկում: Ուզում եմ, որ իմ երեխաները ապրեն և կրթություն ստանան: Եթե նույնիսկ մայրը ամուսնացած է եղել Աբու Բաքր ալ-Բաղդադիի հետ՝ ահաբեկչի, մի՞թե նրա երեխան մեղավոր է դրա համար»,-ասել է նա:
Վերջինս հիշեցրել է, որ ալ-Բաղդադիից ամուսնալուծվել է և ոչ մի կապ չունի նրա հետ: Սաջա ադ-Դուլեյմին ամուսնացած է եղել ահաբեկչի հետ ընդամենը 3 ամիս, սակայն համարվում է ահաբեկչի ամենահայտնի կանանցից մեկը: Իր քազդեցության շնորհիվ Սաջան ահաբեկիչների շրջանում ստացել է «Խալիֆայուհի» մականունը:
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
15:43 12-10-2015
Իրանական ԶԼՄ-ները հայտնում են ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի վիրավորվելու մասին
4981 դիտում
19:23 11-07-2017
ԻՊ-ի զինյալները հայտարարել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին
2130 դիտում
12:20 20-01-2015
Վիրավորվել է «Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին
Այս բաժնից
838 դիտում
19:21 23-12-2024
Չինաստանում մահապատժի են դատապարտել ամբոխի մեջ մխրճված վարորդին
859 դիտում
18:42 23-12-2024
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ Բելառուսից
340 դիտում
17:33 23-12-2024
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը