211652_close_icon
views-count5063 դիտում article-date 16:08 20-03-2014

Մարտական դիրքերում հրազենային կրակոցից մահացած 20-ամյա Արմանը ընտանիքի միակ տղան էր

ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ հրազենային կրակոցից մահացած 20-ամյա Արման Ղուկասյանը ընտանիքի միակ տղան էր: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տեղ գյուղի գյուղապետ Սաղաթել Գալստյանը: Ինչպես նաեւ ավելացրեց, որ Արմանը իրենից փոքր 2 քույր ունի և աշնանը պետք է զորացրվեր, իսկ ընտանիքի անդամներն անհամբերությամբ սպասում էին նրա վերադարձին: Բացի այդ, ընտանիքն ապրում է սոցիալապես շատ ծանր պայմաններում: Գյուղապետի խոսքերով՝ դեռեւս ինքն էլ չգիտի, թե որն է եղել բուն կրակոցների պատճառը: Ավելին, այն հակառակորդի՞ կողմից է եղել, թե՞ ծառայակիցների: [b]SHAMSHYAN.com[/b]-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ ԼՂՀ ՊՆ մարտական դիրքերում մարտական հերթապահություն կատարելու ժամանակ ստացած կրակոցից մահացել է 20-ամյա Արման Ղուկասյանը: Վիրավորվել է նաեւ նույն զորամասի կապիտանը՝ 26-ամյա Վարդգես Զաքարյանը, ով Թալինի Սուսեր գյուղի գյուղապետի միակ որդին է:

Նմանատիպ նյութեր