211652_close_icon
views-count3737 դիտում article-date 10:38 14-02-2015

Գ. Ծառուկյանին պատկանող ընկերությունները կարող են ստուգվել. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է, որ չի բացառվում, որ շուտով հարկային ստուգումներ սկսվեն Ծառուկյանին ամբողջությամբ կամ մասամբ պատկանող ընկերություններում: Իսկ դրանք բավականին շատ են: 2014 թվականի խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված 1000 ընկերություններից 16-ը փոխկապակցված են Ծառուկյանի հետ: Եվս մեկուկես տասնյակ ընկերություններ կան, որոնք մի քանի տասնյակ միլիոն դրամի հարկեր են մուծում, սակայն խոշորագույնների ցանկում չեն: Նշենք, որ միայն վերը նշված 16 ընկերությունները միասին 2014 թվականին պետբյուջե են վճարել ավելի քան 12.3 միլիարդ դրամի հարկեր: Մի խոսքով, այսպես ասած, ռիսկային խմբում են առաջին հերթին՝ խոշոր ընկերությունները, որոնց թվում են «Օնիրա Քլաբ» ժամանցային կենտրոնը, «Զվարթնոց Հենդլինգը», «Արարատցեմենտը», Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը, Հայ-բելառուսական առևտրի տունը, «Մագաս Ինվեստ»-ը, «Մուլտի Լեոն»-ը, Կոտայքի գարեջրի գործարանը, «Մուլտի գազ»-ը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր