4606 դիտում
10:54 14-02-2015
Գ. Ծառուկյանին պատկանող ընկերություններն անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ», «Մուլտի Լեոն», «Երևանի Արարատի գինու, կոնյակի, օղու կոմբինատ», «Արարատցեմենտ» և «Օնիրա գլաբ» ընկերությունները միասին վերցրած, անցած տարվա ընթացքում վճարել են 7 մլրդ 742 մլն դրամ հարկ:
Դրանից 4 մլրդ 768 մլն դրամը բաժին է հասնում միայն «Օնիրա քլաբ»-ին (սա Երևան-Սևան մայրուղու վրա գտնվողն հայտնի կազինոն է):
2013 թվականի համեմատ՝ վերը նշված ընկերությունների վճարած հարկերը գրեթե կրկնապատկվել են: 2013-ին Գագիկ Ծառուկյանին պատկանող այդ ընկերությունները վճարել էին 3 մլրդ 973 մլն դրամ հարկ: Այս ավելացումն ամբողջությամբ «Օնիրա քլաբ»-ի շնորհիվ է, քանի որ մյուս բոլոր ընկերությունների մասով վճարած հարկերը էականորեն նվազել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
2010 դիտում
13:19 20-01-2021
1000 խոշոր հարկ վճարողները հունվար-դեկտեմբերին վճարել են ավելի քան 987 մլրդ 637 մլն դրամ․ ՊԵԿ
Այս բաժնից
1264 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2329 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»